Ապրիլի 21-ին, ժամը 12.00-ի սահմաններում, «Քրայսլեր» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Կապանի Սպանդարյան փողոցի թիվ 3 հատուկ կրթահամալիրի դիմաց վրաերթի է ենթարկել 15-ամյա աղջկան:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նա մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:




























