Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը եւ «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Կ. Հովհաննիսյանը այսօր հեռախոսազրույց են ունեցել ԼՂՀ  ընդհանուր եւ հատկապես՝ առաջապահ դիրքերի ներկա իրավիճակի մասին:

Հովհաննիսյանն իր եւ իր անվան հետ կապված բոլոր հաստատությունների անվերապահ զորակցությունն է հայտնել Արցախի քաջարի ժողովրդին ու հերոս զինվորներին, ինչպեսեւ Հանրապետության ազատությանը, ամբողջականությանը, ինքնիշխանությանը եւ միջազգային իրավունքի ներքո համաշխարհային ճանաչմանը: