Ոստիկանությունն ահազանգ է ստացել, որ Ազատության հրապարակում հավաքի  կազմակերպիչների մեջ կան մարդիկ, որոնք պատրաստվում են Բաղրամյան 26-ում անօրինական գործողություններ անել, դրսեւորել ագրեսիվ վարքագիծ: Այս մասին այսօր՝ ապրիլի 22-ին, Ազատության հրապարակում, դիմելով «Մենք են տերը մեր երկրի» նախաձեռնության կազմակերպած հանրահավաքի մասնակիցներին, հայտարարեց Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը:

Ցուցարարները այս հայտարարությանն արձագանքեցին սուլոցներով եւ հայտարարեցին, որ եթե նման մարդիկ լինեն, իրենք անձամբ կպատժեն այդ մարդկանց:

«Դուք կարող ենք մերկապարանոց տարբեր բաներ հայտարարել, բայց դա իրականության հետ կապ չունի»,-ասաց ցուցարարներից մեկը:

Ցուցարարները փորձեցին դիմել խորամանկության, նրանք Ազատության հրապաարակից մեկ այլ կողմից դուրս եկան Մաշտոցի պողոտա,  եւ խումբ-խումբ շարժվում են դեպի Բաղրամյան պողոտա: Սակայն Բաղրամյան պողոտայի հենց սկզբին ոստիկանները շղթա են կազմել եւ թույլ չեն տալիս որեւէ մեկը բարձրանա վերեւ:

Օսիպյանը հայտարարեց, որ ցուցարարներին տալիս է 5 րոպե ժամանակ, որ ազատեն Բաղրամյան պողոտան: «Եթե 5 րոպեից չվերականգնեք երթեւեկությունը, ոստիկանությունը դիմելու է օրենքով նախատեսված միջոցների»,-ասաց Երեւանի փոխոստիկանապետը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ «Մենք ենք տերը մեր երկրի» նախաձեռնությունը Ազատության հրապարակում ընթերցել է Նախագահական նստավայրին ուղղված իրենց պահանջները եւ երթով ցանկացել են հասնել Բաղրամյան 26, սակայն ոստիկանները թույլ չեն տվել:

Ցուցարարները դիմել են խորամանկության, նրանք Ազատության հրապարակից մեկ այլ կողմից դուրս են եկել Մաշտոցի պողոտա,  եւ խումբ-խումբ շարժվել դեպի Բաղրամյան պողոտա: Սակայն Բաղրամյան պողոտայի հենց սկզբին ոստիկանները շղթա են կազմել եւ թույլ չեն տալիս որեւէ մեկը բարձրանա վերեւ: