Փարիզի Իսի լը Մուլինո արվարձանում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին ակցիա է անցկացվել: Ավելի վաղ այդպիսի միջոցառումներ են անցկացվել նաեւ Կլամար եւ Մեդոն արվարձաններում: Այս մասին գրում է Le Parisien-ը:
Իսկ ապրիլի 24-ի միջոցառումները կսկսվեն առավոտյան 10-ից, Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Վիգեն Չիթեչյանի մասնակցությամբ: Հայ Առաքելական եւ Ավետարանական եկեղեցիներում պատարագ կմատուցվի:
Հավելենք, որ Փարիզի վերոնշյալ արվարձաններում խոշոր հայ համայնքներ են բնակվում:




























