Հայերի ողբերգական փորձը կարեւոր է Մերձավոր Արեւելքի քրիստոնյաների խնդիրները հասկանալու համար: Այս մասին իտալական TG Padova հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է Italiarmenia ասոցիացիայի նախագահ Արամ Ջակոմելլին:

«Թուրքիայի կողմից ժխտման խնդիրների շարքում, կարծում եմ, կարեւոր է հասկանալ հայերի ողբերգական փորձը, այդ թվում՝ այսօրվա կարեւորագույն թեմաների հարցում մոտեցումների համար, ներառյալ՝ Մերձավոր Արեւելքից միգրացիան: Ցավոք, շատերն այս օրով են ապրում: Պատմության իմացությունը մեզ թույլ կտա ավելի պատրաստված լինել, կուժեղացնի մեր քաղաքացիական գիտակցությունը»,- հայտարարել է նա:

«Կարծում եմ՝ շատ կարեւոր է շարունակել հասկանալ Հայերի ցեղասպանությունը, որը համաշխարհային պատմության ծանրագույն փաստերից է: Մենք պետք է դա անենք մեր երեխաների համար, այն մարդկանց համար, որոնք դեռեւս ողջ են, կարեւոր հայ համայնքի համար: Մոռացությունը վտանգավոր երեւույթ է, քանի որ այդպիսի իրադարձությունները կարող են կրկնվել նաեւ ապագայում»,- հայտարարել է Պադուայի քաղաքապետ Մասիմո Բիտոնչին: