Ուկրաինան իրականացրել է տակտիկական նշանակության հրթիռների հերթական փորձարկումը։ Այս մասին հայտնել է Ազգային անվտանգության եւ պաշտպանության փոխքարտուղար Օլեգ Գլադկովսկին, որը մասնակցել է հրթիռի փորձարկմանը։
«Ուկրաինայի ռազմական արդյունաբերությունը շարունակում է աշխատել ՊՆ-ի պատվերով տակտիկական նշանակության հրթիռ ստեղծելու ուղղությամբ։ Այսօրվա դրությամբ գլխավոր խնդիրներից մեկն այն է, որ բարելավեն արտադրանքի տակտիկա-տեխնիկական բնութագրերը եւ ապահովվեն Ուկրաինայում դրա արտադրության փակ ցիկլը»,- ասել է Գլադկովսկին, փոխանցում է Ազգային անվտանգության եւ պաշտպանության մամուլի ծառայությունը։
Ավելի վաղ՝ մարտի 22-ին, Ուկրաինայի ԶՈւ-ն բարեհաջող փորձարկել էր ազգային արտադրության նոր հրթիռային զինատեսակը։




























