Էկվադորի ափերին 5.8 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել։ Ստորգետնյա ցնցումները գրանցվել են Մուիսնե քաղաքից 26 կմ արեւմուտք ընկած հատվածում։ Երկրաշարժի օջախը եղել է 10 կմ խորության վրա։

Հնարավոր զոհերի եւ ավերածությունների մասին տեղեկություններ չկան, գրում է RG-ն։

Հիշեցնենք, որ ապրիլի 16-ին Էկվադորում 7.8 մագնիտուդով երկրաշարժը ավելի քան 600 մարդու կյանք էր խլել։