Սեպտեմբերի 27-ին Վենեսուելայում տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների արդյունքում, երկրի նախագահ Ուգո Չավեսի Միացյալ սոցիալիստական կուսակցությունը կորցրել է 2/3-րդի մեծամասնությունը, որի շնորհիվ կարող էր օրենք ընդունել առանց այլ ուժերի աջակցության:

Նոր գումարման խորհրդարանում Չավեսի կուսակցությունը ստացել է 165 տեղերից 98-ը: Ժողովրդավարական միասնության ճակատ ընդդիմադիր կուսակցությունների կոալիցիան ստացել է 65 տեղ: Երկու տեղ բաժին է հասել «Հայրենիքը բոլորի համար» ձախ քաղաքական միավորմանը, հաղորդում է «Ազատությունը»: