Մոսկվայի հարավում ՃԵԱԳՎ-ի աշխատակիցները տաքսու վարորդի են ծեծել, որը  թույլ չէր տվել, որ հետիոտնը անցնի անցումով: Այդ մասին «Մոսկվա» գործակալությանը հայտնել է աղբյուրը իրավապահ մարմիններում:   

«Պոդոլսկյան Կուրսանտների փողոցում, 24-րդ շենքի հարեւանությամբ ՃԵԱԳՎ-ի ջոկատը տաքսիստի է ծեծել, որը թույլ չի տվել, որ հետիոտնը անցնի անցումով», — պատմել է աղբյուրը:

Իրազեկ աղբյուրը գործակալությանը հայտնել է, որ տաքսու վարորդը ծագումով  Տաջիկստանից է եղել: 

«ՃԵԱԳՎ-ի աշխատակիցները վարորդից հետաքրքրվել են, թե նա ինչու թույլ չի տվել, որ հետիոտններն անցնեն, ինչից հետո տղամարդուն դուրս են քաշել մեքենայից եւ սկսել են ծեծել», — պատմել է աղբյուրը: LifeNews-ի տվյալներով, իրավապահ մարմինների աշխատակցի եւ տաքսիստի միջեւ հակամարտությունը տեղի է ունեցել այն պատճառով, որ տղամարդը վարել է օտարերկրյա վարորդական իրավունքով: Հետաքննության վարկածի համաձայն, տղամարդու մեքենան տարհանել են տուգանային հրապարակ, ինչից հետո նա որոշել է վրեժ լուծել` ղեկավարությանը եւ ոստիկանությանը հայտնելով ծեծի մասին:   

Ռուսաստանի ՔԿ-ի Մոսկվայի բաժանմունքը նախաքննական ստուգում է սկսել հետիոտններին անցնել թույլ չտված վարորդի եւ ՃԵԱԳՎ-ի քննիչների միջեւ միջադեպի փաստի վերաբերյալ:  Այդ մասին հայտնում է գերատեսչության կայքը: