ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւը հրամանագիր է ստորագրել Մոսկվայի քաղաքապետ Յուրի Լուժկովի լիազորությունների վաղաժամկետ դադարեցման եւ Վլադիմիր Ռեսնինին քաղաքապետի պաշտոնակատար նշանակելու մասին, հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը: Ռեսնինը Մոսկվայի փոխքաղաքապետն էր:
Մեդվեդեւի հրամանագրի մասին Լուժկովն իմացել է այսօր առավոտյան, աշխատավայր գալուց հետո: Լուժկովը 18 տարի զբաղեցնում էր այդ պաշտոնը:




























