Ինչպես փոխանցում են թերթի իշխանական աղբյուրները, «Նուբարաշեն» ՔԿՀ ղեկավարությանը հրահանգ է իջեցվել, որպեսզի բանտում տեղ բացեն, քանի որ շուտով մի քանի ԲՀԿ-ական քրեական հեղինակությունների պետք է ձարբակալեն: Այս լուրը տարօրինակ արագությամբ արտահոսել է «Նուբարաշենից», ինչը, «Ժամանակ»-ի տեղեկություններով, կոնկրետ նպատակներ է հետապնդում: Թերթը հիշեցնում է, որ իշխանական վերնախավում, ընդ որում՝ բացառապես ամենավերեւներում, ԲՀԿ-ին ընդդիմադիր դաշտ գործուղելու ծրագիր են մշակել, ճիշտ այնպես, ինչպես 2006-ին դա արեցին ՕԵԿ-ի դեպքում: Ու որպեսզի այդ ընդդիմադիրացման ծրագիրը ավելի լավ ազդի, որոշում է կայացվել նաեւ, որ այդ ծրագրի շրջանակներում պետք  է ձերբակալվեն նաեւ մի քանի ԲՀԿ-ական քրեականներ:

Իսկ ՔԿՀ-ից էլ նման ինֆորմացիոն արտահոսքեր են կազմակերպում, որպեսզի ԲՀԿ ընդդիմադիրացման ծրագիրն ավելի հավատընծա լինի: «Ի դեպ, ինչպես նշում են փորձագետները, եթե իրավապահ մարմիններն իրոք ինչ-որ մեկին ձերբակալելու նպատակ են ունենում, ապա այդ մասին հնարավորինս փորձում են քիչ խոսել եւ ոչ թե ինֆորմացիոն արտահոսքեր են կազմակերպում: Այսինքն՝ այս պարագայում, այդ քրեականները ընդամենը «զոհի» դեր են կատարելու՝ այդ ծրագրի շրջանակներում»,-գրում է «Ժամանակ»-ը :