Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 23-ին ընդունել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանին եւ հիմնադրամի ԱՄՆ արեւմտյան շրջանի տեղական մարմնի տնօրեն Սարգիս Քոթանջյանին։

Հանդիպմանը քննարկվել են Արցախում տարբեր ծրագրերի իրականացման հետ կապված հարցեր։

Հատուկ ուշադրություն է դարձվել ապրիլի սկզբին Ադրբեջանի կողմից մեր հանրապետության դեմ ձեռնարկված լայնածավալ ռազմական գործողությունների հետեւանքով ավերված բնակավայրերի վերականգնմանը։