Թուրքական 12 կործանիչներ ավիահարվածներ են հասցրել Հյուսիսային Իրաքում Քրդական աշխատավորական կուսակցության (ՔԱԿ) դիրքերի ուղղությամբ: Ըստ ՌԻԱ Նովոստիի, այս մասին ապրիլի 23-ին հաղորդել է Թուրքիայի գլխավոր շտաբը:

«F-16 կործանիչներով իրականացված օդային գործողության ընթացքում հարվածներ են հասցվել Իրաքի հյուսիսային Սինաթհ, Հաֆթանին եւ Մետինա շրջաններում ՔԱԿ-ի թիրախների ուղղությամբ: Բոլոր թիրախները ոչնչացվել են»,- ասված է թուրքական գլխավոր շտաբի հաղորդագրությունում: