Ցյուրիխի Շվեյցարիայի բարձրագույն տեխնիկական դպրոցի Մասնիկների ֆիզիկայի ինստիտուտից Մայքլ Դիտտմարը կանխատեսել է մինչեւ 2050 թվական աշխարհի տարբեր տարածաշրջաններում նավթի պահուստները եւ արդյունահանման դինամիկան: Նրա գնահատականները վկայում են, որ ապագայում Ռուսաստանում, Ադրբեջանում եւ Ղազախստանում կկրճատվի նավթի արդյունահանումը:
Դիտտմարը մի մոդել է կառուցել, որի հիման վրա կանխատեսել է տարբեր տարածաշրջաններում, մասնավորապես` Ռուսաստանում նավթի արդյունահանման տեմպերը. հեղինակը Ռուսաստանը երկու տարածաշրջանի է բաժանել. Արեւմուտք եւ Հեռավոր Արեւելք:
Հարգելի պարտադիր ժամկետային զինծառայողների ընտանիքներ,
ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿՆ իջեցնում է Ձեր գործող կամ նոր տրամադրվող սպառողական վարկերի տոկոսադրույքը:
Շնորհակալ ենք, Հա´յ Զինվոր ...
ԱՄԵՆ ԲԱՆ ԼԱՎ Է ԼԻՆԵԼՈՒ
Նա կանխատեսել է, որ 2020-ին Արեւմուտքը օրական 7,5 մլն բարել նավթ կարդյունահանի, 2030-ին` օրական 4 մլն բարել: Հեռավոր Արեւելքի համար այդ թվերը կկազմեն համապատասխանաբար 1,6 եւ 1,4: Ընդհանուր առմամբ, 2015-ի համեմատ, Ռուսաստանը, Ղազախստանը եւ Ադրբեջանը (որոնց գիտնականը միավորել է մեկ միկրոտարածաշրջանի մեջ) 2050-ին հինգ անգամ կկրճատեն արդյունահանումը:
Դիտտմարի կարծիքով, ամեն հինգ տարին մեկ նավթի օրական միջին արդյունահանումը կնվազի երեք տոկոսով արդյունահանման բոլոր տարածաշրջաններում: Այս գործընթացն ավելի վաղ կսկսվի Արեւմտյան Եվրոպայում, Նորվեգիայում եւ Մեքսիկայում: 2050-ին այդ տարածաշրջանների կողմից նավթի արդյունահանումը ֆիզիկոսի գնահատմամբ գործնականում կդադարի, հայտնում է Lenta-ն:




























