Օգոստոսի 28-ի լույս գիշերը Դաղստանի մայրաքաղաքում գրոհայինների խմբի հետ հրաձգություն է տեղի ունեցել։

Նախօրեին նրանք գնդակոծել էին ոստիկանության հենակետը՝ թաքնվելով քաղաքի բնակելի շենքերից մեկում։ Ռուսաստանի ԱԴԾ եւ ՆԳՆ աշխատակիցները, գրոհայիններին շրջափակելով, նրանց լիկվիդացնելու գործողություններ են ձեռնարկել, հաղորդում է 1 ալիքը։

Դաղստանի ներքին գործերի նախարարի տեղակալ Մոհամեդ Իսմայիլովի խոսքերի համաձայն, "գնդակոծության ընթացքում բոլոր 3 գրոհայինները ոչնչացվել են։ Իրավապահ մարմինների կողմից տուժածներ չկան։ Հատուկ օպերացիայի ավարտից հետո շենքում գտել են ավտոմատներ եւ զինամթերքի մեծ պաշար։

Ինչպես հայտնել է Դաղստանի ՆԳՆ մամլո ծառայությունը, "ոչնչացված գրոհայինների անձերը ճշտվում են, այնուամենայնիվ հայտնի է, որ նրանք այսպես կոչված Մախաչկալայան ջամահաթի կազմում են եւ մասնակցել էին իրավապահ մարմինների աշխատակիցների դեմ մի շարք գրոհների։