Աշխարհի առաջին եւ երկրորդ ռակետներ Ռաֆայել Նադալն ու Ռոջեր Ֆեդերերը, որոնք ապահովել են տեղը տարվա եզրափակիչ մրցաշարում, այդ իրադարձությունը նշել են յուրօրինակ ինքնանկարներով: Դրանք ներկվել են թենիսիստին հատուկ ձեւով` ռակետով եւ գնդակով:

Թենիսիստների արվեստը կցուցադրվի մրցաշարից առաջ, այնուհետեւ կվաճառվի բարեգործական նպատակներով, հաղորդում է «Սովսպորտը»: