Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը սեպտեմբերի 28-ին Մոսկվայի առաջին փոխքաղաքապետ Վլադիմիր Ռեսինին նշանակել երկրի մայրաքաղաքի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար, հաղորդել է Կրեմլի մամուլի ծառայությունը: Ռուսաստանի նախագահը ազատել է Լուժկովին վստահության կորստի պատճառաբանությամբ:
Նշենք, որ Վլադիմիր Ռեսինը Երեւանի եւ Գյումրիի պատվավոր քաղաքացի է:
Ռեսինը ծնվել է 1936թ. խորհրդային խոշոր գործչի ընտանիքում: Զբաղեցրել է մի շարք պատասխանատու պաշտոններ տարբեր տարածաշրջաններում:




























