ՀՀ պաշտպանության նախարարության Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում ապրիլի 25-ի դրությամբ բուժում է ստանում 36 զինծառայող. նրանցից 2-ի վիճակը ծայրահեղ ծանր է, 1-ինը՝ ծանր: Այս մասին NEWS.am-ի թղթակցին ասաց հոսպիտալի պետի տեղակալ Արտաշես Խաչատրյանը:
«Մյուսների վիճակը բավարար է կամ միջին ծանրության: Կան զինծառայողներ, որոնք արդեն տեղափոխվել են կայազորային հոսպիտալներ կամ վերականգնողական արձակուրդի ենք ուղարկել»,- ասաց Արտաշես Խաչատրյանը:
Նշենք, որ ապրիլի 21-ի դրությամբ հոսպիտալում գտնվում էր 53 զինծառայող:
Հիշեցնենք, որ այս զինծառայողները վիրավորվել են ադրբեջանական ագրեսիայի հետեւանքով:





























