Հայաստանի իշխանությունները դեմ չեն ընտրողների ցուցակները մաքրելու մասին ընդդիմության առաջարկներին։ Այս մասին ապրիլի 25-ին խորհրդարանում ասել է Կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Հարությունյանը։

«Այստեղ Կառավարությունն առաջարկել է քննարկումներ վարել, թե ինչպես է պետք սահմանել, որ քաղաքացին երկար ժամանակ բացակայում է Հայաստանից։ Եթե ընդդիմությունն առաջարկի նման մեխանիզմներ, մենք համաձայն ենք, որ քվեարկության ժամանակ նման քաղաքացիների գրանցման վրա հատուկ ուշադրություն դարձվի։ Ինչպե՞ս։ Քաղաքացիներին գրանցող էլեկտրոնային սարքերը այդ դեպքում ձայնային ազդանշան կարձակեն, որն իր վրա կհրավիրի դիտորդների ուշադրությունը»,- պարզաբանել է Դավիթ Հարությունյանը։