Մոտ 100 մարդ է ձերբակալվել Վաշինգտոնում՝ Սպիտակ տան մոտ կազմակերպված ակցիայից հետո: Ցուցարարները բողոքել են օգտակար հանածոներից արդյունահանման դեմ: Ակցիայի մասնակիցները պահանջել են անհապաղ դադարեցնել ածուխը բաց եղանակով արդյունահանելը, քանի որ, այն, նրանց կարծիքով, լուրջ վնաս է հասցնում շրջակա միջավայրին: Ածխի բաց եղանակով արդյունահանումից հատվում են անտառներ եւ բնությանը հասցվում են էկոլոգիական մեծ վնասներ: Արդյունահանողների կարծիքով՝ մեթոդը, որը կիրառվում է ածխի արդյունահանման ոլորտում, ամենաարդյունավետն է եւ անհրաժեշտ է ԱՄՆ-ի հարավային եւ հյուսիսային հատվածներին էլեկտրաէներգիա ապահովելու համար: Այդ գործում ներգրավված են տասնյակ հազարավոր աշխատակիցներ:

Հասանելի է
русскийՏեղադրություն




























