Սերգեյ Մաթոսյանն Աբխազիայի խորհրդարանի փոխնախագահ է ընտրվել։

Գաղտնի քվեարկության ժամանակ 24 պատգամավորներից 22-ն իրենց ձայները տվել են նրան։

Սերգեյ Մաթոսյանը ծնվել է 1952 թվականին, գնդապետ է, Աբխազիայի Հերոս։ 1992-93թ.թ. եղել է երեք գումարտակների հրամանատար: