Հայաստանի խորհրդարանում պիտի շրջանային ընտրական ցուցակներով ընտրված ավելի քիչ պատգամավորներ լինեն: Այդ մասին ապրիլի  25-ին խորհրդարանում հայտնել է պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը վերամշակված նոր Ընտրական օրենսգրքի  առաջին ընթերցմամբ քննարկմանը:  

Նրա խոսքով, անհրաժեշտ է կրճատել տեղերից  պատգամավորների առաջարկվող թիվը, հաշվի առնելով ներկայիս միամանդատ համակարգի տխուր փորձը, երբ իշխանությունը հատկապես ուժգին է օգտագործում վարչական ռեսուրսը: Այդ պատճառով ներկայիս  50/50-ից այդ համամասնությունը պետք է կրճատել գոնե   75/25-ի` համահանրապետական ցուցակների օգտին:

Ի պատասխան,  Կառավարության աշխատակազմի ղեկավար, նախարար Դավիթ Հարությունյանը նշել է, որ նոր Ընտրական օրենսգրքի նպատակներից մեկը տեղերում քաղաքական պայքարի խթանումն է: Եթե տարածքային օկրուգների համար մնա մանդատների 25 տոկոսը, ամեն 13 տարածքային օկրուգին ընդամենը  2 – 3 մանդատ բաժին կհասնի, ինչը մեծ խթան չես կոչի: «50 տոկոսը մենք համարում ենք այն նվազագույնը, որն ի վիճակի է ակտիվացնել շրջաններում քաղաքական մրցակցությունը», - հերթական անգամ իրենն է պնդել իշխանության ներկայացուցիչը: