ԱՄՆ մեկնած թուրք պատգամավորները ելույթներ են ունեցել Վաշինգթոնի  հայտնի «Վուդրո Վիլսոն» կենտրոնում, որի ժամանակ անդրադարձել են Թուրքիայի ներքին եւ արտաքին քաղաքականությանը։

Թուրքական CNNturk-ի փոխանցմամբ՝  լրագրողներից մեկի հարցին, թե ի՞նչ վիճակում է  հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը, Թուրքիա-ԱՄՆ բարեկամության խմբի նախագահ,  Թուրքիայի իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության արտաքին հարաբերությունների գծով փոխնախագահ Սուաթ Քընըքլըօղլուն պատասխանել է, թե հույս ունի, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը առաջ կընթանա Թուրքիայում 2011-ի խորհրդարանական ընտրություններից հետո։