Սեպտեմբերի 28-ին Անկարա է ժամանում ԱՄՆ ռազմական պատվիրակությունը: 

Ինչպես ավելի վաղ հայտնել էր Թուրքիայի ներքին գործերի նախարար Բեշիր Աթալայը, հանդիպումների ընթացքում քննարկվելու է Թուրքիա-Իրաք-ԱՄՆ եռյակ մեխանիզմի շրջանակներում մշակված, ահաբեկչության դեմ պայքարի գործողությունների ծրագիրը, հաղորդում է ТRТ Russian-ը:

Աթալայի խոսքով, ԱՄՆ պատվիրակությունը ղեկավարելու է Իրաքում ամերիկյան ուժերի նոր հրամանատարը: