Վրաստանի պաշտպանության նոր նախարար Բաչո Ախալայան՝ «հանցագործ է»։ Այսպիսի հայտարարությամբ հանդես է եկել Վրաստանի մարդու իրավունքների պաշտպան Սոզար Սուբարին։ Մեկնաբանելով պաշտպանության նախարարի պաշտոնում Ախալայայի Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլու առաջադրած թեկնածությունը,Սուբարին հայտարարել է. «Վերջին տարիների ընթացքում (Բաչո Ախալայա — NEWS.am) շատ անգամներ իրեն դռսեւորել է որպես մարդ, որը խախտել եւ ոտնահարել է օրենքը»։ Մարդու իրավունքների պաշտպանի կարծիքով, Ախալայայի դեմ քրեական գործ հարուցելու համար բավական փաստեր կան։ Սուբարին ենթադրել է, որ նրա թեկնածության հաստատման դեպքում, «բանակը կարող է օգտագործվել ընդդիմության դեմ եւ ներքաղաքական հարցերի լուծման համար»։
Ինչպես արդեն հայտնել է NEWS.am-ը, նախօրեին նախագահ Միխեիլ Սահակաշվիլին անսպասելիորեն փոխել է պաշտպանության նախարարին, այդ պաշտոնին նշանակելով Բաչո Ախալայային, որը, ըստ Սահակաշվիլու, սպասվող ագրեսիայի պայմաններում «ցույց կտա իր խիստ ձեռքը»։
Նախագահը վստահ է, որ նոր նախարարը հաջողությամբ հանդես կգա, հատկապես, որ այսօր կարեւոր է զորքերի լավ նախապատրաստումը։ Ինչ վերաբերում է պաշտպանության նախկին նախարար Դավիդ Սիխարուլիձեին, ապա, նախագահի խոսքերի համաձայն, նա աշխատելու է իր աշխատակազմում եւ դառնալու է արտաքին հարցերով խորհրդական։