Թուրքիայի խորհրդարանի միակ քրդական «Խաղաղություն եւ ժողովրդավարություն» կուսակցության առաջնորդ Սելահաթին Դեմիրթաշը դատապարտվել է 10 ամսվա կալանքի։
Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ Դիարբեքիր ծանր հանցագործությունների գծով 5-րդ դատարանը մեղավոր է ճանաչել Դեմիթաշին՝ ահաբեկչական կառույցի՝ PKK-ի օգտին քարոզչություն անելու համար եւ դատապարտել 10 ամսվա ազատազրկման։
Նշենք, որ Թուրքիայում համարյա բոլոր քուրդ գործիչների նկատմամբ ընթանում են դատավարություններ։




























