Իրանի արտգործնախարար Մանուչեր Մոթաքին եւ Վրաստանի արտգործնախարար Գրիգոլ Վաշաձեն միասին քննարկել են երկկողմ, տարածաշրջանային եւ միջազգային համագործակցությանը վերաբերող հարցեր։

IRNA գործակալության հաղորդմամբ, հանդիպման ընթացքում Գրիգոլ Վաշաձեն իր իրանցի գործընկերոջը հրավիրել է այցելել Թբիլիսի։

Սպասվում է, որ հանդիպման ընթացքում համաձայնագիր կկնքվի երկու երկրներում վիզաները հանելու վերաբերյալ։

Իրանը նաեւ մտադրված է գլխավոր դեսպանատուն կառուցել Բաթումիում։