իվանդների համար տանը քվեարկություն կազմակերպելուց ստիպված ենք հրաժարվել: Այս մասին ապրիլի 26-ին ԱԺ-ում հայտնել է Կառավարության աշխատակազմի ղեկավար, նախարար Դավիթ Հարությունյանը նոր Ընտրական օրենսգրքի մշակված նախագծի քննարկումների ժամանակ:
Հարությունյանի խոսքով, նման քվեարկությունը լի է կեղծիքների ու կասկածների բազմաթիվ վտանգներով: Նման կասկածները բացառող հղկողություն ապահովելը շատ աշխատատար կլիներ: «Իհարկե կան դեպքեր, երբ մարդն իրեն վատ է զգում, բայց տանն է մնում: Նա նույնպես մյուսնների նման, քվեարկելու իրավունք ունի: Բայց պատկերացրեք, թե ինչ կլինի, եթե զանգվածաբար սկսեն ասել ՝ ես սարսափելի գլխացավ ունեմ, ես ուզում եմ տանը քվեարկել: Այդ դեպքում ինչպե՞ս են դիտորդները, վստահված անձինք, լրոգրողները մտնելու տուն, այդ մարդու սենյակ, եթե ուզեն համոզվել, որ նա ինքն է քվեարկում: Դրա համար էլ մենք ստիպված ենք մարդկանց որոշ մասի իրավունքները զիջել, որպեսզի ընդհանուր գործընթացնարդյունավետ լինի»,- ասել է ԸՕ նախագծի համահեղինակներից մեկը: Նա ուշադրություն է դարձել, որ մի շարք երկրներում ՝ օրինակ Մեծ Բրիտանիայում, կեղծիքների մասին գանգատների մեծ մասը կապակցված է հենց հեռակա՝ մասնավորապես փոստով քվեարկության հետ: «Եթե խոսքը հիվանդանոցային հիվանդների մասին է, ապա նրանց քվեարկությունը կկազմակերպվի այնպես, ինչպես հիմա»,- հավելել է Դավիթ Հարությունյանը:
G
M
T
Text-to-speech function is limited to 100 characters