Իրանում մոտ ժամանակներս պատերազմ չի լինի, սակայն նրա վրա կշարունակեն քաղաքական ճնշում գործադրել։

Ռուսական լրատվամիջոցների հաղորդմամբ, այս մասին հայտարարել է  Հետխորհրդային տարածաշրջանում հասարակական-քաղաքական գործընթացների հետազոտման կենտրոնի գլխավոր տնօրեն, «Կովկասի լրատու» ինտերնետային պարբերականի խմբագիր Ալեքսեյ Վլասովը։ Նրա խոսքով, Իրանի հարցն իր մեջ շատ սպառնալիքներ է պարունակում Ադրբեջանի համար։

Ռուս քաղաքագետը համոզված է, որ  ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հանդիպման ժամանակ քննարկված թեմաներից մեկն էլ հենց եղել է  իրանական հարցը։  Վլասովը հատկանշական է համարում Ադրբեջանի նախագահի այցելությունն Իրան։ Նրա կարծիքով, Ալիեւը փորձելու է համոզել Իրանի նախագահին` խուսափել  ռազմական որոշումներից։

«Մոտ ժամանակներս Իրանի հարցը կմտնի Ադրբեջանի օրակարգ»-նշել է Վլասովը։