Մոսկվայի իշխանությունները խոստացել են ապամոնտաժել փողոցային ուտելիքով կրպակները։ Այս մասին «Կոմսոմոլսկայա պրավդային» ասել է քաղաքի առեւտրի եւ ծառայությունների դեպարտամենտի ղեկավար Ալեքսեյ Նեմերյուկը։

«Նման ձեւաչափ, ինչպիսին «շաուրմա»-ն է, փողոցային առեւտրի տեղակայման սխեմայում չկա։ Հիմա իրենց աշխատանքներն են ավարտում առանձին կրպակները, որոնց վարձակալության պայմանագրերը դեռ չեն լրացել։ Մենք կմաքրենք փողոցները շաուրմայից։ Այն այլեւս չի լինի»,- ասել է Նեմերյուկը։

Նրա խոսքով՝ «Ռոսպոտրեբնադզորի» ստուգումները կրպակների սեփականատերերի մոտ ի հայտ չեն բերել անհրաժեշտ սանիտարական տեսքը պահպանելու համար ծախսեր կատարելու ցանկություն։