ՖԻԴԵ-ի նախագայի թեկնածու Անատոլի Կարպովին Խանտի Մանսիյսկում մամուլի ասուլիս անցկացնելու հնարավորություն չեն տալիս, այդ մասին Կարպովն ասել է «Էխո Մոսկվի» ռադիոկայանին: Կարպովը հայտարարել է, որ ստիպված է ասուլիս հրավիրել Թենիսի կենտրոնի մուտքի աստիճանների վրա:
Համաշխարհային Օլիմպիադան տեղի է ունենում Խանտի Մանսիյսկի Թենիսի կենտրոնում: Բացի այդ, Օլիմպիադայի կազմակերպիչները Կարպովին ու Կասպարովին չեն տրամադրում տարածք միաժամանակյա շախմատային սեանսի համար:



























