Հայաստանում հեռարձակման թվային համակարգին անցման օրենսդրական եւ կարգավորման խնդիրները, ինչպես նաեւ միջազգային փորձը կլինեն ԵԱՀԿ նախաձեռնած քննարկման առանցքում, որը տեղի կունենա սեպտեմբերի 30-ին Երեւանում:

Միջոցառմանը կմասնակցեն ՀՀ Ազգային ժողովի, պետական մարմինների, Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի, ինչպես նաեւ լրատվամիջոցների, հասարակական կազմակերպությունների եւ միջազգային կառույցների  ներկայացուցիչներ:

Մասնակիցները կքննարկեն Հայաստանում հեռարձակման թվայնացման գործընթացը, կարգավորման դաշտը եւ միջազգային փորձը: ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավար դեսպան Սերգեյ Կապինոսը միջոցառմանը հանդես կգա բացման խոսքով: Սեմինարի բանախոսներն են Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահ Գրիգոր Ամալյանը, Երեւանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը եւ Լատվիայի Էլեկտրոնային լրատվամիջոցների խորհրդի՝ միջազգային հարցերի եւ ԶԼՄ-ների ոլորտում եվրոպական քաղաքականության գծով խորհրդական,  Եվրոպայի խորհրդի լրատվամիջոցների եւ հեռահաղորդակցական նոր ծառայությունների հարցերով ղեկավար հանձնախմբի փոխնախագահ Անդրիս Մելլակաուլսը: