Նոր ԸՕ-ն թույլ կտա նորմալ ընտրություններ անցկացնել: Այս մասին ԱԺ-ում ապրիլի 27-ին ասել է նոր ԸՕ նախագծի շուրջ քննարկումների համազեկուցող, ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախագահ հանրապետական Հովհաննես Սահակյանը:
Նրա խոսքով ընտրողների էլեկտրոնային գրանցման, ինչպես նաեւ ընտրատեղամասերում հսկողության նոր մեխանիզմները թույլ կտան արդար ընտրություններ անցկացնել: «Մեր երկրի համար դրանք շատ լուրջ դեր են կատարելու: ԸՕ ընդունելուց հետո ԱԺ-ն պետք է անցնի դրանից բխող օրինագծերի ընդունմանը: Մասնավորապես խոսքը ԿԸՀ անդամների մասին է, որոնք արդեն ոչ թե պետք է նշանակվեն, այլ ընտրվեն պատգամավորների մեծամասնությամբ՝ 3/5-ով: Մոտ ապագայում այս ու մի շարք այլ դրույթների վերաբերյալ պատգամավորները քննարկումներ կանցկացնեն Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հետ»,- նշել է Սահակյանը:





























