Միացյալ Նահանգները իրենց քաղաքացիների համար զգուշացում են հրապարակել Թուրքիայի զբոսաշրջային տարածքներում հավանական ահաբեկչական գրոհների մասին: 

Ամերիկյան դեսպանատան կայքում հրապարակված տեքստում ասված է, որ Վաշինգտոնը շարունակում է հաղորդագրություններ ստանալ այն մասին, որ ահաբեկչական խմբերը հնարավորություններ են փնտրում Թուրքիայի ամբողջ տարածքով զբոսաշրջային վայրերի վրա հարձակվելու, հայտնում է   Gazeta-ն` վկայակոչելով Associated Press-ին:

Դեսպանատունը նաեւ զբոսաշրջիկներին խնդրում է զգոնություն դրսեւորել հանրային վայրերում: