Նյու Յորքում Լոնգ Այլենդի բնակչի տնից  1,8 մ երկարությամբ կոկորդիլոս են առգրավել: Տղամարդը սողունի համար բուն էր կառուցել իր տան հետին բակում: Կենդանու տիրոջը մեղադրանք են ներկայացրել առանց համապատասխան մարմինների թույլտվության, գիշատիչ պահելու համար: 

Նյու Յորքի շրջակա միջավայրի պահպանության վարչությունից հեռուստաալիքին պարզաբանել են, որ նման սողուններին թույլատրված է պահել միայն հատուկ առանձնացված վայրերում` գիտական, կրթական կամ լայն հանրությանը ցուցադրելու նպատակով: 

Կոկորդիլոսի տիրոջ անունը եւ ազգանունը չեն հրապարակվում: Վերահսկիչ մարմինների աշխատակիցները նրա տուն են գնացել ստացված իրազեկումից հետո, հայտնում է   Lenta-ն` վկայակոչելով Fox News հեռուստաալիքին: