Ընտրական օրենսգիրքը թույլ է առհասարակ ընտրությունների նկատմամբ հասարակության մեջ եղած անվստահությամբ։ Այս մասին ապրիլի 27-ին խորհրդարանում ասել է «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թեւան Պողոսյանը։
Նրա խոսքով՝ հասարակությունն այնքան է հոգնել նրանից, որ օրենքում մի բան է գրված, իսկ իշխանությունը գործնականում այլ բան է անում, որ մարդիկ ավտոմատ կերպով դադարում են վստահել այն ամենին, ինչ գրված է։ Եթե խոսենք մասնավորապես խորհրդարանական ընտրություններից, ապա միշտ էլ օրենքում մի բան է գրված եղել, իրականում՝ այլ։ Ըստ էության միամանդատ համակարգը նրա համար է, որ շրջաններից պատգամավորները բարձրացնեն այդ շրջանների խնդիրները։ «Իրականում նման պատգամավորները 2-3-ն են։ Մյուսներից ես որեւէ ելույթ չեմ լսել։ Դրանք ծնում են հասարակության անվստահությունը։ Այդ մասին էլ պետք է մտածի իշխանությունը, նախքան օրինագծեր ներկայացնելը, որոնք կարող են անգամ ամենալավը լինել»,- ասել է Պողոսյանը։




























