Ղազախստանում կինը լողալով կտրել-անցել է Ուրալ գետը՝ գրազ գալով 50 բաժակ գարեջրի վրա։

Փրկարարների տեղեկություններով՝ հերթապահ մաս ահազանգ է ստացվել, որ ականատեսները տեսել են գետի հոսանքով լողացող կնոջ։ Նրա կողմ ջրասուզակների խումբ է ուղարկվել։

Դեպքի վայր հասնելով՝ փրկարարները տեսել են դիմացի ափին նստած կնոջը։ Նրանք նավակով անցել են գետը եւ կնոջը գտել անսթափ վիճակում ու հանձնել ոստիկանություն։

Կինը հայտնել է իր անունը եւ պարզաբանել, որ ինչ-որ մեկի հետ գրազ էր եկել, որ 50 բաժակ գարեջրի դիմաց լողալով կանցնի գետը։