Ադրբեջանի եւ Թուրքիայի միջեւ Բարձր մակարդակի ռազմավարական համագործակցության խորհրդի ստեղծման կապակցությամբ, Բաքվում կայանալու են ադրբեջանական եւ թուրքական պատվիրակությունների ընդլայնված կազմով հանդիպումը: Այդ մասին լրագրողներին հայտնել է Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Հուլուսի Քըլըջը:

Նրա խոսքով, Ադրբեջան են այցելելու տարբեր գերատեսչությունների ղեկավարներ՝ Թուրքիայի վարչապետի գլխավորությամբ: Այդ այցի շրջանակներում քննարկվել են Խորհրդի գործունեությունն ու հստակեցվելու են համատեղ ուղղությունները: