Վերջին մի շարք հայտարարությունների առիթով հանդիպումներ են անցկացվել, կարծիքներ են հնչել: Այս մասին ապրիլի 27-ին Հայաստանի Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամին հայտարարեց ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը՝ պատասխանելով Ադրբեջանին զենք մատակարարելու մասին ՌԴ փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինի հայտարարության մասին հարցին: Միաժամանակ, ըստ նրա, դիվանագիտության մեջ կան հարցեր, որոնց հրապարակումը ցանկալի չէ:
«Ռոգոզինի հետ կապված, որքանով ես գիտեմ, ֆեյսբուքի էջից ջնջել է իր համապատասխան գրառումը:
Եթե խոսենք Բելառուսի ԱԳՆ-ի հայտարարության մասին (որում հիշատակվում էր միայն Ղարաբաղյան հակամարտությունում տարածքային ամբողջականության սկզբունքի մասին - խմբ.), ապա Հայաստանի ԱԳՆ է հրավիրվել Բելառուսի դեսպանը, իսկ ես հեռախոսազրույց եմ ունեցել իմ բելառուսցի պաշտոնակցի հետ:
Մենք որոշ բաների մասին խոսում ենք, որոշների մասին՝ հրապարակում անում, բայց կան հանդիպումներ եւ զրույցներ, որոնք կարող են արդյունք տալ կամ մշտական գործընթացի մաս կազմել, բայց որոշ պատճառներով դրանց հրապարակումը ցանկալի չէ: Հանդիպումներ եւ զրույցներ եղել են, եւ կարծիքներ են հնչել»,- հայտարարեց Նալբանդյանը:




























