ՆԱՏՕ-ի անդամ-պետություններն ընդունել են Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենի առաջարկը՝ նոյեմբերի 20-ին Լիսաբոնում Ռուսաստան-ՆԱՏՕ գագաթաժողովի հրավիրման վերաբերյալ: Այդ մասին հայտնել է Դաշինքի պաշտոնական ներկայացուցիչ Ջեյմս Ափաթուրայը:

«Այո, նման համաձայնություն ստացվել է բոլոր 28 երկրների կողմից»,- ասել է նա «ՌԻԱ Նովոստիին»: Ափաթուրայի խոսքով, առայժմ գագաթաժողովի մասնակցության հրավերին չի պատասխանել Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը:

Նշենք, որ նոյեմբերին Լիսաբոնում կայանալու է նաեւ ՆԱՏՕ-ի գագաթաժողովը, որին հրավիրված է նաեւ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը: