«ԱրմենՏել» ՓԲԸ-ն (ապրանքանիշը` Beeline) հայտարարում է, որ  երաշխավորված սիմետրիկ ինտերնետի սակագինը  «Կորպորատիվ Ինտերնետ»  ծառայության շրջանակում նվազել է ավելի քան 5 անգամ: Ամսական բաժանորդային վարձը 1Մբ /վ կապուղու թողունակությամբ նվազել է մինչեւ 144000 դրամ,  2 Մբ /վ-ը` 246000 դրամ, 3Մբ /վ-ը` 366000դրամ եւ 4Մբ/վ-ը` 480000 դրամ: Ցանկության դեպքում հաճախորդները կարող են միանալ նաեւ այն սակագնային փաթեթներին, որոնք ապահովում են մեծ արագություն, յուրաքանչյուր ավելացված 1Մբ /վ համար վճարելով 120000 դրամ:

Հաճախորդը կարող է նաեւ ընտրել սակագնային փաթեթ մինչեւ 80 տոկոս թողունակության ընդլայնման հնարավորությունով: Այն կատարվում է հաճախորդի հայտի հիման վրա: Կապուղու թողունակության ընդլայման հնարավորությունը սահմանափակ է` 5 օր մեկ ամսում: Մեկ հայտի մինիմալ ժամկետը 24 ժամ է: Այս պարագայում 1 Մբ /վ, 2 Մբ /վ,  3Մբ /վ եւ 4Մբ /վ թողունակությամբ անսահմանափակ փաթեթի ամսական բաժանորդային վարձը կասմում է 158000, 271000, 402000 եւ 528000 դրամ համապատասխանաբար: Յուրաքանչյուր ավելացված 1 Մբ /վ-ի արժեքը 132000 դրամ է:

Միանալով վերոհիշյալ սակագնային փաթեթներից որեւէ մեկին հաճախորդը անվճար կստանա 8 IP հասցե: Ծառայությունը նախատեսված  է այն կորպորատիվ հաճախորդների համար, ում անհրաժեշտ է մշտական հասանելիություն ինտերնետ ցանցին: