Ղազախստանն առաջարկում է Ասիայում անվտանգության եւ զարգացման կազմակերպություն ստեղծել։ Այս մասին Ասիայում փոխհամագործակցության եւ վստահության միջոցների հարցով արտգործնախարարների խորհրդի 5-րդ նիստին ասել է Ղազախստանի արտգործնախարար Եռլան Իդրիսովը։
«Մենք պետք է խոստովանենք, որ չնայած անվտանգության ապահովման համար միջազգային հանրության ձեռնարկած միջոցներին, մարտահրավերներն ու սպառնալիքները, ցավոք, չեն պակասում, այլ աճում են։
Ակնհայտ է որ անհրաժեշտ է համատեղ համապարփակ միջոցներ ձեռնարկել, որոնք  կկարողանան շրջադարձ կատարել բացասական միտումներում։ Մենք հավատում ենք, որ կարող ենք հասնել դրան մեխանիզմներ ստեղծելու միջոցով եւ Ասիայում անվտանգության եւ զարգացման կազմակերպություն ստեղծել»,- ասել է Իդրիսովը։