Մոլդովայի ժամանակավոր նախագահ Միխայ Գիմպուն երկրի խորհրդարանը ցրելու հրամանագիր է ստորագրել: Նա հեռուստատեսության ուղիղ եթերում հայտարարել է, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունները կանցկացվեն նոյեմբերի 28-ին:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Մոլդովայում իշխող «Ալյանս հանուն եվրոպական ինտեգրացիայի» կոալիցիայում սկանդալ է հասունացել: Կոալիցիայի առաջնորդները երկրի վարչապետ եւ լիբերալ-դեմոկրատների ղեկավար Վլադ Ֆիլատին մեղադրել են քարոզչության նախաշեմին պոպուլիզմի մեջ: Ի պատասխան, այդ կուսակցության պատգամավորները լքել են խորհրդարանի դահլիճը` հրաժարվելով մեկնաբանություններից:

Նշենք, որ մարդու իրավունքների հարցերով խորհրդարանական հանձնաժողովը մերժել է գլխավոր դատախազության հայցը` Մոլդովայի նախկին նախագահ, կոմկուսի առաջնորդ Վլադիմիր Վորոնինին անձեռնմխելիությունից զրկելու վերաբերյալ: Նրան մասնավորապես, 2009-ի զանգվածային անկարգությունների ժամանակ ծառայողական անփութություն» դրսեւորելու մեղադրանք է առաջադրվել:

Հիշեցնենք, որ 2009-ի ապրիլի 7-ին ներկայումս իշխող նացիոնալ-լիբերալ ուժերը, այդ թվում նաեւ Միխայ Գիմպուի Լիբերալ կուսակցությունը մեղադրել էր այն ժամանակ իշխող կոմունիստական կուսակցությանը` ընտրությունների արդյունքները կեղեծու մեջ: