Քուրդ զինյալների հետ բախման ընթացքում սպանված թուրք զինվորականի թաղման արարողությանը Էրդողանի ուղարկած ծաղկեպսակի ժապավենը պոկած եւ «Էրդողանի կողմից» անվանումը ոտնատակ տված 28-ամյա Սերքանի նկատմամբ մեղադրական զեկույցն արդեն պատրաստ է։
Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ Սերքանն ընդունել է իր մեղքը՝ նշելով, որ ինքն այդ ժամանակ զայրացած է եղել եւ չի վերահսկել իր գործողություններն ու բառերը։
Թուրքական դատախազությունը Սերքանի համար պահանջում է մինչեւ 3 տարի ազատազրկում՝ պետական պաշտոնյային վիրավորելու, պատիվը եւ հարգանքը անարգելու համար։




























