Չինաստանի հյուսիս-արեւմուտքում ավտոբուսի հրդեհի հետեւանքով ութ մարդ է զոհվել, եւս հինգը տուժել է, հայտնում է Չինական կենտրոնական հեռուստատեսությունը: 

Միջադեպը տեղի է ունեցել ապրիլի 28-ին, Լանտյան գավառում  (Շենսի նահանգ, Հյուսիս-Արեւմտյան Չինաստան), ավտոմայրուղու Ֆուչժոու-Ինչուան հատվածում: Բոլոր տուժողներին հիվանդանոց են տեղափոխել: 

Տեղի իշխանությունները փորձագիտական խումբ են ստեղծել տեղի ունեցածի պատճառների հայտնաբերման համար, հայտնում է ՏԱՍՍ-ը: