Չինաստանի քաղաքացին մահացել է Hainan Airlines ավիաընկերության ինքնաթիռում, որն իրականացնում էր Պեկին-Պրահա չվերթը: Արտակարգ ծառայություններում «Ինտերֆաքսի» աղբյուրի խոսքով, օդաչուն Մոսկվայում վայրէջք է խնդրել, որովհետեւ ուղեւորներից մեկն իրեն վատ է զգացել: 

«Ինքնաթիռի հրամանատարից ազդանշան է եկել, երբ այն Ռժեւից ոչ հեռու էր գտնվում: Դիսպետչերները համաձայնություն են տվել  Շերեմետեւոյում արտակարգ վայրէջքի համար», — նշել է գործակալության զրուցակիցը:

Նրա խոսքով, վայրէջքից հետո ինքնաթիռ են բարձրացել բժիշկներ, որոնք արձանագրել են ուղեւորի մահը: