Կորեայի ժողովրդա-դեմոկրատական հանրապետության առաջնորդ Կիմ Չեն Իրի որդին` Կիմ Չեն Ըն, ով ըստ արեւմտյան գործակալությունների երկրի առաջնորդի պաշտոնի ամենագլխավոր հավակնորդն է, անդամակցել է իշխող Կորեայի աշխատանքային կուսակցությանը եւ նշանակվել Կենտրոնական ռզմական հանձնաժողովի փոխնախագահ: Իսկ նախօրեին նրան գեներալի կոչում էր տրվել:

Կորեայի կենտրոնական հեռագրային գործակալության տվյալներով, Կիմ Չեն Իրի քույրը եւ նրա ամուսինը, որոնց հարավկորեական մամուլն արդեն անվանել է երիտասարդ Կիմ Չեն Ընի հոգաբարձուներ, նույնպես դարձել են իշխող կուսակցության պոլիտբյուրոյի անդամ: