Հոկտեմբերի 1-ին տեղի կունենա Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հանդիպումը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենի հետ: Այս մասին հաղորդում է ադրբեջանական Trend գործակալությունը` հղում անելով ՆԱՏՕ-ի մամուլի քարտուղար Ջեյմս Ապաթուրային:

«Այդ հանդիպումը ՆԱՏՕ-ի եւ Ադրբեջանի միջեւ համագործակցության շրջանակում ավանդական հանդիպումերից է, որի ընթացքում քննարկվելու են Ադրբեջանի եւ ՆԱՏՕ-ի միջեւ պրակտիկ համագործակցությանը վերաբերող հարցեր»,- ասել է Ապաթուրայը:

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը Թբիլիսի կժամանի հոկտեմբերի 1-ին, որտեղ հանդիպումներ կունենա Վրաստանի նախագահի, վարչապետի, խորհրդարանի խոսնակի եւ ԱԳ նախարարի հետ, ինչպես նաեւ կմասնակցի Թբիլիսիում ՆԱՏՕ-ի գրասենյակի բացման արարողությանը: