Մեկնարկեց ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի երկրորդ տուրը: E խմբում «Բավարիան» կամային հաղթանակ տարավ «Բազել»ի նկատմամբ` 2:1: «Ռոման» Հռոմում նույն հաշվով հաղթեց «ՉՖՌ Կլուժին»:
«Բազել» - «Բավարիա» 1:2
Գոլեր. Ֆրայ, 18 - Շվայնշտայգեր, 56 (11մ), 89
«Ռոմա» - «Կլուժ» 2:1
Գոլեր. Մեքսես, 69, Բորյելո, 71 - Ռադա, 78
E խումբ
Խ Գ Մ
1 Բավարիա (Գերմանիա) 2 4-1 6
2 ՉՖՌ (Ռումինիա) 2 3-3 3
3 Ռոմա (Իտալիա) 2 2-3 3
4 Բազել (Շվեյցարիա) 2 2-4 0
F խմբում Լոնդոնի «Չելսին» 2:0 հաշվով հաղթեց «Մարսելին»: Մոսկվայի «Սպարտակի» ֆուտբոլիստները տարան երկրորդ հաղթանակը: Այս անգամ Վալերի Կարպինի թիմը 3:0 հաշվով պարտության մատնեց Սլովակիայի «Ժիլինային»:
«Չելսի» - «Մարսել» 2:0
Գոլեր. Թերրի, 8, Անելկա, 29
Սպարտակ - Ժիլինա 3:0
Գոլեր. Արի, 34, 61, Իբսոն, 89
F խումբ
Խ Գ Մ
1 Չելսի (Անգլիա) 2 6-1 6
2 Սպարտակ Մ (Ռուսաստան) 2 4-0 6
3 Մարսել (Ֆրանսիա) 2 0-3 0
4 Ժիլինա (Սլովակիա) 2 1-7 0
G խմբում «Ռեալն» արտագնա խաղում նվազագույն հաշվով հաղթեց «Օսերին»: Մյուս խաղում մեկական գնդակ փոխանակեցին «Այաքսն» ու «Միլանը»:
«Օսեր» - «Ռեալ» 0:1
Գոլ. Դի Մարիա, 81
Այաքս - Միլան 1:1
Գոլեր. Էլ Համդաուի, 23 - Իբրահիմովիչ, 37
G խումբ
Խ Գ Մ
1 Ռեալ (Իսպանիա) 2 3-0 6
2 Միլան (Իտալիա) 2 3-1 4
3 Այաքս (Հոլանդիա) 2 1-3 1
4 Օսեր (Ֆրանսիա) 2 0-3 0
H խմբում «Շախտյորն» ու «Արսենալը» կարողացան հաղթել դրսում: Անգլիական ակումբը 3:1 հաշվով պարտության մատնեց Սերբիայի «Արսենալին»: Ուկրաինայի չեմպիոնը Պորտուգալիայում 3:0 հաշվով հաղթեց «Բրագային»: «Շախտյորի» կազմում ամբողջ հանդիպումն անցկացրեց Հենրիխ Մխիթարյանը:
«Բրագա» - «Շախտյոր» 0:3
Գոլեր. Լուիս Ադրիանո, 57, 82, Դուգլաս Կոստա, 90+1 (11մ)
Շախտյոր. Պյատով – Սրնա, Կուչեր, Ռակիցկի, Ռաց – Հյուբշման (Վիցենեց, 80), Գայ (Ժադսոն,67) – Դուգլաս Կոստա, Մխիթարյան, Վիլիան – Լուիս Ադրիանո (Էդուարդո, 75)
Պարտիզան - Արսենալ 1:3
Գոլեր. Կլեո, 33 (11մ) - Արշավին, 15, Շամախ, 71, Սկիլաչի, 82
H խումբ
Խ Գ Մ
1 Արսենալ (Անգլիա) 2 9-1 6
2 Շախտյոր (Ուկրաինա) 2 4-0 6
3 Պարտիզան (Սերբիա) 2 1-4 0
4 Բրագա (Պորտուգալիա) 2 0-9 0




























