ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Յապ դե Խոոպ Սխեֆերը, այսուհետ՝ հայրենիքում՝ Հոլանդիայում, դասավանդելու է։

Սեպտեմբերի 1-ից ,նա Լեյդենյան համալսարանի ուսանողներին դասախոսություններ է կարդալու՝ միջազգային քաղաքականության եւ դիվանագիտական գործունեության շուրջ։

Նշենք, որ հռչակավոր Լեյդենյան համալսարանի դասախոսները, հիմնականում լուրջ գիտական գործունեության տեր մարդիկ են, սակայն, Սխեֆերը ընդունվել է բացառության կարգով։

Հիշեցնենք, որ Սխեֆֆերը իր պաշտոնը թողել է հուլիսի 30-ին, իսկ ՆԱՏՕ-ի նոր գլխավոր քարտուղար Անդրես Ֆոգ Ռասմուսենը գործի է անցել օգոստոսի 3-ից։